Վորոնեժում կայացել է համերգ՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու
28 Ապրիլի 2026, 16:00
Վորոնեժի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում տեղի է ունեցել «Մենք Էջմիածնի հետ ենք» խորագրով համերգ՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու։
Միջոցառմանը մասնակցել են հոգևորականներ, քաղաքական գործիչներ, Վորոնեժի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հավաքվածներին դիմել է եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արսեն Իսրայելյանը։ Նա նշել է, թե որն է հանդիպման նպատակը, և միասնության կոչ է արել։
