Խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակում․ կան բերման ենթարկվածներ

29 Ապրիլի 2026, 13:25

Քաղաքականություն

NEWS.am–ի տեղեկություններով՝ իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակում, կան բերման ենթարկված քաղաքացիներ։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է տեղեկությունը՝ նշելով ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։