Հեռախոս՝ ընտրական կոչի դիմաց. ՔՊ-ական թեկնածուի մասնակցությամբ տեսանյութն անցել է իրավապահներին
22 Հոկտեմբերի 2026, 17:39
Մասիսի համայնքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հովհաննես Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վեր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է իշխող կուսակցության թեկնածուն փոքրահասակ տղային բջջային հեռախոս խոստանում։ Տեսանյութում ներկաները երեխային հորդորում են երգով շնորհակալություն հայտնել թեկնածուին, ինչից հետո փոքրիկը կոչ է անում ընտրել նրան։