Կոչ ենք անում եվրոպացի պաշտոնյաներին աչք չփակել ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացի վրա․ Արթուր Խաչատրյան
04 Մայիսի 2026, 16:15
Այս րոպեներին Մերգելյան այգուց ընթանում է երթ դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ շարունակվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Համալիրի բակում նախատեսված է ևս մեկ բողոքի ակցիա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Մերգելյան այգում լրագրողների հետ զրույցում նշել է, որ կոչ են անում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին աչք չփակել Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և արդեն անթաքույց միահեծան կառավարման հաստատման վրա։
«Մենք տեսնում ենք, որ այսօր ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, մարդկանց դատում են շինծու գործերով, անհիմն մեղադրանքներով քրեական գործեր են հարուցվում և որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը։ Մինչդեռ իշխանության հետ կապ ունեցող կամ պետական համակարգում ծառայած անձանց նկատմամբ հարուցվում են քրեական գործեր՝ ծանր հանցագործությունների մեղադրանքով, սակայն դրանք որևէ հետևանք չեմ ունենում։ Եթե Եվրոպան ցանկանում է հանդես գալ որպես Հայաստանի իրական բարեկամ, չի կարող աչք փակել երկրում տիրող այս ապօրինությունների վրա»,- ասել է Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։