Ծանրորդ Մերի Միսակյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

05 Մայիսի 2026, 20:10

Սպորտ

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի 2026 թվականի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Մերի Միսակյանը 69 կգ քաշային կարգում գրավել է 6-րդ տեղը:

19-ամյա մարզուհին երկամարտի 209 կգ արդյունք է գրանցել՝ պոկում վարժությունում 94 կգ, հրում վարժությունում՝ 115 կգ: Այս կատեգորիայում ոսկե մեդալ է նվաճել Չինաստանի ներկայացուցիչը: