Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում

09 Մայիսի 2026, 13:30

Մշակույթ

Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։

Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966 թ.), «Սկիզբը» (1967 թ.), «Մենք» (1969 թ.), «Բնակիչները» (1970 թ.) և «Տարվա եղանակները» (1975 թ.)։

Կինոփառատոնը կանցկացվի մայիսի 12-ից 23-ը։