«Ինտեր»-ը սպասում է Հենրիխ Մխիթարյանի որոշմանը
11 Մայիսի 2026, 10:50
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը սպասում է 37-ամյա Հենրիխ Մխիթարյանի՝ կարիերան ավարտելու կամ շարունակելու որոշմանը։ Այս մասին հայտնում է x. com/FabrizioRomano-ն։
Մխիթարյանի պայմանագիրը «Ինտեր»-ի հետ ավարտվում է հունիսի 30-ին։ Չի բացառվում, որ իտալական ակումբը նրա հետ կնքի ևս մեկ տարվա պայմանագիր։
Մխիթարյանն «Ինտեր»-ում հանդես է գալիս 2022 թվականի հունիսից։ Նա դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն։ Իր ակումբային կարիերայի ընթացքում Մխիթարյանը խաղացել է «Փյունիկ»-ում, «Մետալուրգ»-ում և «Շախտյոր»-ում, Դորտմունդի «Բորուսիա», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» և «Արսենալ» ակումբներում, ինչպես նաև իտալական «Ռոմա» ակումբում։