Մենք հատուկ ծրագիր ենք մշակել Արարատյան դաշտի համար. Սամվել Կարապետյան
11 Մայիսի 2026, 18:26
«Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ եք»,- Արարատի ու Արմավիրի մարզերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը և հավելել, որ Արարատի մարզի բնակիչները հնարավորություն ունեն մոտիկից տեսնել Արարատ լեռը և մոտ են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
Նա միաժամանակ նշել է, որ, ցավոք, այս տարիների ընթացքում իշխանությունը չի մտածել նաև այդ մարզերի բնակիչների մասին, քանի որ այնտեղ կան մեծ թվով աղքատներ։ «Դա համարում եմ այսօրվա իշխանությունների անթողությունը։ Հաստատ ձեր մարզերում էլ ասֆալտ արել են, սակայն դա չի արվել, որ ժողովուրդն իրեն լավ զգա, այլ դա միակ բանն է, որ նրանք կարողացել են անել: Արագ անում են իրենց «գրդոնը», հետո պարտքերը թողում են մեր երկրի վրա, և մենք դրա համար հետո պետք է պատասխան տանք»,- նշել է նա։
Սամվել Կարապետյանը հայտնել է, որ հատուկ ծրագիր են մշակել Արարատյան դաշտի համար, որ ամբողջ աշխարհին ցույց տան, թե ինչքան համեղ միրգ-բանջարեղեն կա այնտեղ։
«Ամեն ինչ անելու ենք, որ դուք ձեր արտադրանքն էժան չվաճառեք: Առաջին հերթին ձեր մոտ զարգացնելու ենք գյուղատնտեսությունը»,- հավելել է Կարապետյանը: