Մենք հատուկ ծրագիր ենք մշակել Արարատյան դաշտի համար. Սամվել Կարապետյան

11 Մայիսի 2026, 18:26

Քաղաքականություն

«Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ եք, քանի որ ամեն օր տեսնում եք Արարատ լեռը, ամենամոտն եք մեր Սուրբ Էջմիածնին, դրա համար այդ կողմից իրոք ձեր բախտը բերել է, բայց ձեր բախտը չի բերել, որ ոչ ոք ձեր մասին չի մտածել այսքան ժամանակ»,- Արարատի ու Արմավիրի մարզերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։ 

Նրա խոսքով՝ թեև այդ մարզերում կան բնական պայմաններ, սակայն Արարատում և Արմավիրում մեծ մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ։ 

«Դա համարում եմ այսօրվա իշխանությունների անթողությունը։ Հաստատ ձեր մարզերում էլ ասֆալտ արել են, սակայն դա չի արվել, որ ժողովուրդն իրեն լավ զգա, այլ դա միակ բանն է, որ նրանք կարողացել են անել: Արագ անում են իրենց «գրդոնը», հետո պարտքերը թողում են մեր երկրի վրա, և մենք դրա համար հետո պետք է պատասխան տանք»,- նշել է նա։

Սամվել Կարապետյանը հայտնել է, որ հատուկ ծրագիր են մշակել Արարատյան դաշտի համար, որ ամբողջ աշխարհին ցույց տան, թե ինչքան համեղ միրգ-բանջարեղեն կա այնտեղ։

«Ամեն ինչ անելու ենք, որ դուք ձեր արտադրանքն էժան չվաճառեք: Առաջին հերթին ձեր մոտ զարգացնելու ենք գյուղատնտեսությունը»,- հավելել է Կարապետյանը: