Ընդդիմության խոսույթը երկրորդ շաբաթից կկոշտանա. Վիգեն Հակոբյան
14 Մայիսի 2026, 20:00
«Հիմնական քաղաքական ուժերը, որոնք խորհրդարան անցնելու շանս ունեն, առաջին հերթին փորձում են ամրապնդել իրենց ընտրազանգվածն ու առաջ գնալ»,- այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով ՀՀ-ում նախընտրական քարոզարշավին և քաղաքական ուժերի կողմից կատարված աշխատանքներին:
Բացի այդ, ընդդիմադիր ուժերը փորձում են մեծացնել ընտրություններին մասնակցողների թիվը, քանի որ, ըստ նրա, բարձր մասնակցության դեպքում գործող իշխանության վերարտադրվելու հավանականությունը նվազում է։
Վիգեն Հակոբյանը նշել է, որ ընդդիմությունը փորձում է դեռևս իր գծած սահմաններում մնալ և ընտրարշավը վարում է դասական տարբերակով:
«Իմ կարծիքով՝ երկրորդ շաբաթվանից ընդդիմադիրների խոսույթը կսկսի կոշտանալ՝ անկախ նրանից, թե այդ պրովոկացիան ով կանի: Ընդդիմության մի հատված համարում է, որ իրենք պետք է չտրվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին և համարժեք պատասխանել նրա վիրավորանքներին: Նրանք մտածում են, որ Փաշինյանն ուզում է իրենց ներքաշել նման խոսույթի մեջ, որպեսզի հիասթափեցնի ընտրողներին՝ առավել ևս չկողմնորոշված կամ պասիվ ընտրազանգվածին»,-ընդգծել է քաղտեխնոլոգը:
Մանրամասները՝ տեսանյութում: