Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ շրջանակում ունեցած բոլոր արտոնությունները․ Լավրով
15 Մայիսի 2026, 12:25
Մոսկվայի և Երևանի հարաբերություններն այժմ բարդ են՝ հաշվի առնելով այն, թե ինչպես է Արևմուտքը փորձում ենթարկեցնել Հայաստանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը փորձում է Հայաստանին ներքաշել իր ուղեծիր, և Երևանը վտանգում է կորցնել իր բոլոր արտոնությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում։
Լավրովը նաև ափսոսանք է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին չի մասնակցի ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին։
«Մենք հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, և դրանք սերտ են, ինչպես դաշնակիցներ։ Բայց միևնույն ժամանակ դրանք բարդ են՝ հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանը, ինչպես նաև ԱՊՀ որոշ այլ անդամ երկրների, ենթարկեցնել իր ազդեցությանը, և խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերը ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի իր գործընկերների հետ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։