ՌԴ նախագահը Օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանին պարգևատրել է Պատվո շքանշանով

12 Օգոստոսի 2023, 10:30

Սպորտ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռացատկի օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանին պարգեւատրել է Պատվո շքանշանով։
85-ամյա Տեր-Հովհաննիսյանը պարգևատրվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած վաստակի, երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար։

Նա բրոնզե մեդալներ է նվաճել 1960 թվականին Հռոմի Օլիմպիական խաղերում և 1964 թվականին Տոկիոյի խաղերում։ Նա նվաճել է նաև Եվրոպայի առաջնությունում երեք ոսկե և երկու արծաթե մեդալ: Իգոր Տեր-Հովհաննիսյանը 8,35 մետր ցատկով աշխարհի ռեկորդակիրն է։

Ռեկորդը սահմանվել է 1967 թվականի հոկտեմբերի 19-ին, իսկ 1968 թվականի հոկտեմբերի 18-ին սահմանվել է ամերիկացի Բոբ Բիմոնի կողմից (8,90 մ): Տեր-Հովհաննիսյանը ՀԽՍՀ սպորտի վաստակավոր վարպետ և ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ է։