ԱՊՀ երկրների ինստիտուտը մայիսի 28-ին կնշի իր 30-ամյակը

26 Մայիսի 2026, 13:00

Քաղաքականություն

ԱՊՀ երկրների ինստիտուտի հոբելյանական ընթերցումները կկայանան 2026 թվականի մայիսի 28-ին՝ ինստիտուտի հիմնադրման 30-ամյակի առթիվ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ինստիտուտը պաշտոնապես ստեղծվել է 1996 թվականի ապրիլի 11-ին։