Մխիթարյանը ևս մեկ մրցաշրջան կմնա «Ինտեր»-ում
27 Մայիսի 2026, 12:45
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ մրցաշրջան կմնա Միլանի «Ինտեր»-ում: Այս մասին գրում է Sky Sport-ը:
Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ինտեր»-ի հետ։ Նշվում է, որ նա համաձայնություն է տվել աշխատավարձի կրճատմանը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուին հաջողվել է համոզել Հենրիխ Մխիթարյանին ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը: Նոր պայմանագրի մանրամասները՝ ներառյալ աշխատավարձի ճշգրտումը, կքննարկվեն առաջիկա օրերին: