Իշխանությունները թքած ունեն հայ-ռուսական 100-ամյա բարեկամության վրա․ հարցում Երևանում

«Ռոսսելխոզնադզոր»-ն այսօր հայտնել է, որ Ռուսաստանը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման վրա, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան արձանագրության մշակումը։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը հարցում է անցկացարել Երևանում՝ լսելու քաղաքացիների կարծիքը։

Քաղաքացիների խոսքով՝ ամեն բան փոխադարձ է, և եթե ՀՀ-ն գնում է դեպի Արևմուտք, բնական է, որ ՌԴ-ն պետք է նման վերաբերմունք ցուցաբերեր։

«Միակ ելքը նախկին նորմալ հարաբերությունները ՌԴ-ի հետ վերականգնելն է։ Դարձել ենք խաղաքարտ բոլորի ձեռքին։ Ես չեմ ասում, թե ռուսը իդեալական է, ո՛չ։ Բայց, համենայնդեպս, նա մեր գլուխը չի կտրի ու գնդակ չի խաղա»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Բնակիչների խոսքով՝ ՀՀ-ի գործող իշխանությունները թքած ունեն ՌԴ-ի և հայ-ռուսական 100-ամյա բարեկամության վրա։

«Մեր տնտեսությունը մեծապես կախված է ռուսական շուկայից։ Պետք է շարունակել բարեկամական հարաբերությունները դիվանագիտական ճանապարհով, քանի որ ուրիշ ճանապարհ չկա»,- ընդգծել է մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։