Հայկականությունը խաթարված է ներկա թուրքամետ իշխանությունների կողմից․ Մելիք Գարագավորյան

Այս ընտությունները սովորական ընտրություններ չեն, այն ճակատագրական է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է սփյուռքահայ հասարակական գործիչ Մելիք Գարագավորյանը։

«Այսօրվա մեր խնդիրը միայն քաղաքական կուսակցությունների ծրագրերը, մոտեցումները չեն, այլ ինքնին ամբողջ մեր հայրենիքն է։ Մեր խնդիրը հայկականությունն է, ազգային արժեքային համակարգն է, որը խաթարած է ներկա թուրքամետ իշխանությունների կողմից»,-նշել է Գարագավորյանը։

Նրա խոսքով՝ հարց է ծագում, թե որտեղ է ժողովրդավարության բաստիոնը Փաշինյանի հայտարարությունների ժամանակ։

Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին և բնույթին, պետք է նշել, որ քաղաքական որոշ կուսակցություններ շատ հանգիստ, շատ տրամաբանված խոսքով են հանդես գալիս։ Բայց, դժբախտաբար, կրկին հրապարակ դուրս գալով, այդ խեղկատակը՝ Նիկոլ Փաշինյանը, ողջ քարոզարշավի քաղաքական մշակույթը տապալեց։ Բայց հետաքրքիր է նրա վիրավորական, զրպարտող հայտարարությունների ժամանակ ու՞ր է ժողովրդավարության բաստիոն հասկացողությունը»,-ընդգծել է հասարակական գործիչը։