Խուզարկություն է իրականացվում լրագրող Նաիրի Հոխիկյանի տանը

02 Հունիսի 2026, 16:10

Քաղաքականություն

Լրագրող, հանրային ընդդիմադիր գործիչ Նաիրի Հոխիկյանի տունը խուզարկվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»,- հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Նաիրի Հոխիկյանը հայտնել էր, որ Նորակերտում գտնվող իր տան վրա հարձակում է եղել, հարվածներ են հասցրել դեմքին, գլխին։ Վստահ էր, որ դա ՔՊ-ի կողմից ուղղորդված գործողություն է եղել։