Ի՞նչն էր խանգարում ՀՀ-ին դա անել ընտրություններից առաջ․ Զախարովա
04 Հունիսի 2026, 14:40
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում բրիֆինգի ժամանակ մեկնաբանել է Երևանի հայտարարությունները՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները ընտրություններից հետո կարգավորելու պատրաստակամության վերաբերյալ։
«Կներեք, իսկ ի՞նչն էր խանգարում դա անել ընտրություններից առաջ կամ ընտրությունների ժամանակ», — տարակուսանք է հայտնել դիվանագետը։
Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները կախված չեն իրավիճակային քաղաքական հաշվարկներից, և ռուսական կողմը երկկողմ հարաբերությունների զարգացումը չի պայմանավորում Հայաստանի ներքաղաքական ընտրական գործընթացներով։