Եթե Փաշինյանը մնա իշխանության, Ռուսաստանի հետ հարաբերություններում կարող է տնտեսական ճգնաժամ առաջանալ. Աթաև

Քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությունը, որ Եվրոպայի կողմից տրամադրվող օգնությունը բավարար չի լինի Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական սահմանափակումների հետևանքով Հայաստանի կրած վնասները փոխհատուցելու համար։

Փորձագետի կարծիքով՝ եթե իշխանության մնա Նիկոլ Փաշինյանը, ապա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կզարգանան երկու հնարավոր սցենարով, և երկուսն էլ ենթադրում են Մոսկվայից աստիճանական հեռացում։

«Եթե Փաշինյանը մնա իշխանության, ապա հարաբերություններում կարող է առաջանալ տնտեսական ճգնաժամ։ Տնտեսական համագործակցությունը չի զարգանա, աճը կդադարի։ Ամենայն հավանականությամբ հնարավոր է երկու սցենար․ առաջինը՝ լիակատար տնտեսական էմբարգո, քանի որ քաղաքական մակարդակում բացասական հայտարարությունների աստիճանն այլևս չի կարող մնալ միայն քաղաքական դաշտում և անխուսափելիորեն կտեղափոխվի տնտեսական հարթություն։

Երկրորդ սցենարն ավելի բարենպաստ է ՝ տնտեսական համագործակցության աստիճանական կրճատումը, որը կհանգեցնի համատեղ քաղաքական նախագծերի փակմանը», — նշել է Արթուր Աթաևը Alpha News-ի հետ զրույցում։

Հիմա եթերում