Փաշինյանը ստիպված կլինի քաղաքացիներին բացատրել իր քաղաքականության հետևանքները․ Կոլտաշով

Քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հեռանկարներին, ինչպես նաև Երևանի՝ ԵԱՏՄ-ից հեռանալու հնարավոր հետևանքներին։

«Փաշինյանի հիմնական մոլորությունն այն է, որ նա կարծում է, թե Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանա որևէ պատասխան քայլ ձեռնարկել իր գործողություններին՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու ցանկության բացակայության և, ըստ էության, Ռուսաստանի հետ նախկին բարեկամական հարաբերությունների ուղուց հրաժարվելու պայմաններում։

Սակայն իրականում Փաշինյանը կարող է բախվել լուրջ խնդիրների, քանի որ արդեն այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունները թուլանում են, և այդ գործընթացը կարող է շարունակվել։ Արդյունքում, Փաշինյանը ստիպված կլինի ինչ-որ կերպ բացատրել այդ ամենը բնակչությանը»,- նշել է Կոլտաշովը։

Քաղաքագետի կարծիքով՝ այն պնդումները, թե Ռուսաստանից հեռանալուց հետո Հայաստանը կդառնա ավելի հարուստ և տնտեսապես ավելի հաջողակ, իրականությանը չեն համապատասխանում։

Հիմա եթերում