Թուրք-ադրբեջանական էներգետիկ համակարգին միանալով՝ ՀՀ-ն կանգնելու է կատաստրոֆայի առաջ․ Բալասանյան

Որքան ընտրությունների օրը մոտենում է, այնքան լարվածությունն աճում է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը և հավելել, որ փորձ է արվելու վերջին օրերին ցույց տալ հասարակությանն այն, ինչ չի հասցվել արվել քարոզարշավի ժամանակ։

Խոսելով Հայաստանի և թուրքական աշխարհի միջև հարաբերությունները զարգացնելու մասին՝ միջազգայնագետը նշել է․

«Այս մասին անընդհատ է խոսվում։ Նույնիսկ նշվում է, որ Հայաստանը պետք է միանա թուրք-ադրբեջանական էներգետիկ համակարգին։ Սա ոչ մի լավ տեղ չի տանի, քանի որ տնտեսական առումով Հայաստանի տնտեսությունը կանգնելու է կատաստրոֆայի առաջ»։

Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ եթե ՀՀ-ն իր էներգետիկ համակարգի բռնակը հանձնի ադրբեջանցիներին կամ թուրքերին, ապա նրանք ցանկացած պահի կարող են որոշում կայացնել անջատել էլեկտրամատակարարումը։