2026 թ-ի առաջին եռամսյակում աշխատանքի նպատակով ՌԴ է մեկնել ավելի քան 42 հազար ՀՀ քաղաքացի

06 Հունիսի 2026, 19:00

Քաղաքականություն

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2026 թվականի հունվար-մարտին աշխատանքի նպատակով Ռուսաստան է մեկնել Հայաստանի 42 366 քաղաքացի։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում ՌԴ է մեկնել 45,526 քաղաքացի։

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստան է ժամանել 112 741 ՀՀ քաղաքացի (2025 թվականին՝ 125 143 մարդ)։ Նրանցից 50,7 հազարը մեկնել են մասնավոր այցով, 3,2 հազարը՝ ուսման նպատակով, 1 568-ը՝ զբոսաշրջային նպատակով, 1 308-ը՝ գործնական այցով, 12 289-ը՝ որպես սպասարկող անձնակազմ, իսկ 1 311-ը Ռուսաստանի տարածքով անցել են տարանցիկ կարգով։

Հայաստանի քաղաքացիների մեծ մասը Ռուսաստան է մեկնել օդային ճանապարհով (69 761 մարդ) և ավտոմեքենաներով (39 857 մարդ)։