Արամայիս Քամալովը պարգևատրվել է Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի թեմի բարձրագույն շքանշանով

06 Հունիսի 2026, 20:30

Հայեր

Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի Հայ Առաքելական Եկեղեցու թեմական խորհրդի նախագահ, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ, ՌԴ ԳԱ ակադեմիկոս, գիտնական, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի համալսարանական կլինիկայի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Քամալովը այս տարի նշում է իր 65-ամյակը։

Հոբելյանի կապակցությամբ Քամալովին շնորհավորել է Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ընդգծելով նրա երկարամյա գործունեությունը Հայ Եկեղեցու օգտին, ժամանակակից բժշկական գիտության զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրումը, ինչպես նաև ազգային ու հոգևոր արժեքներին նվիրված ծառայությունը։

Թեմական խորհրդի նախագահի պաշտոնում Եկեղեցու գործունեության ամրապնդման և սփյուռքում ազգային արժեքների պահպանման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև հոբելյանի առիթով, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Քամալովին պարգևատրել է Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի թեմի բարձրագույն պարգևով՝ Սուրբ Առաքյալների շքանշանով։