Հանուն ինչի են քվեարկել Վեհափառն ու ընդդիմության ներկայացուցիչները
07 Հունիսի 2026, 18:10
Մայր Աթոռի դիվանապետն ու թեմերի առաջնորդներն ուղեկցել են Վեհափառ Հայրապետին ընտրատեղամաս: Գարեգին Երկրորդն իր ընտրությունը կատարել է հոգևոր կենտրոնում՝ Էջմիածնում:
Աղոթքով և Աստծով է Վեհափառ հայրապետը կատարել իր ընտրությունը, հանուն հզոր ու բարօր Հայաստանի:
«Մենք կատարեցինք մեր ընտրությունն աղոթքով և Աստծով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին` հաղթահարելու մեր կյանքում առկա այս դժվարին փորձությունները, և կերտելու հզոր, ապահով, անվտանգ և բարօր երկիր»,- նշել է Վեհափառը:
Հանուն Հայաստանի է քվեարկել երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդ նախագահը բարձր է գնահատում ընդդիմության հաղթանակի հասնելու շանսերը: Փոփոխություններ լինելու են, պնդել է դաշինքի առաջնորդը:
Քոչարյանը հիշեցրել է՝ իր ղեկավարած երկրի քաղաքացին 10 տարի չի մտածել անվտանգության մասին․ ամբողջ պատասխանատվությունը եղել է երկրի առաջնորդի վրա։ Նրա կառավարման օրոք Հայաստանը պատերազմ չի տեսել:
Մանրամասները՝ տեսանյութում։