Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցել են Արևմուտքի աննախադեպ միջամտության պայմաններում․ Զախարովա
10 Հունիսի 2026, 10:00
Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով։ Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան նաև նշել է, որ ընտրություններն անցկացվել են «Արևմուտքի աննախադեպ միջամտության» պայմաններում։
«Ընդդիմության նկատմամբ գործադրվել է աննախադեպ ճնշում։ Մի կողմից՝ դա ակնհայտորեն իրականացվում էր իշխանությունների կողմից՝ որպես քաղաքական հայեցակարգի մաս։ Մյուս կողմից՝ Արևմուտքի միջամտությունն էլ, իմ կարծիքով, աննախադեպ էր այս տարածաշրջանի համար՝ ընտրական գործընթացների համատեքստում», — ասել է նա։