Աշխարհի երկրների ռազմական ծախսերն՝ ըստ Visual Capitalist-ի հետազոտության
11 Հունիսի 2026, 19:40
«Visual Capitalist» ընկերությունը ներկայացրել է 2025 թվականի աշխարհի երկրների ռազմական ծախսերի վարկանիշը, որը հաշվարկվում է որպես պաշտպանական բյուջեի մասնաբաժին ՀՆԱ-ում։
Ցուցակը գլխավորում է Ուկրաինան՝ ռազմական ծախսերը հասնելով ՀՆԱ-ի 39.6%-ի։ Ալժիրը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ՀՆԱ-ի 8.8%-ով (25 միլիարդ դոլար), իսկ Իսրայելը՝ երրորդը՝ ՀՆԱ-ի 7.8%-ով (48 միլիարդ դոլար)։
Ադրբեջանը պաշտպանության համար ծախսել է 4.9 միլիարդ դոլար, ինչը կազմել է ՀՆԱ-ի 6.5%-ը և նրան ապահովել 6-րդ տեղը։ Հայաստանը 1.7 միլիարդ դոլար ծախսերով (ՀՆԱ-ի 6.1%), զբաղեցրել է 7-րդ տեղը։
Եվրոպայում Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ փոխել է պաշտպանական քաղաքականության առաջնահերթությունները։ Լեհաստանը ռազմական կարիքներին ուղղել է ՀՆԱ-ի 4.5%-ը։ Բարձր ցուցանիշներ ունեն նաև Բալթյան երկրները․ Լատվիան՝ 3.6%, Էստոնիան՝ 3.4%։ Սկանդինավյան երկրները նույնպես ավելացրել են ծախսերը․ Նորվեգիան և Դանիան պաշտպանության համար հատկացրել են ՀՆԱ-ի 3.3%-ը։
Հետազոտությունը արձանագրում է մի շարք երկրների տնտեսությունների ռազմականացման աճը և արտացոլում է գլոբալ ու եվրոպական անվտանգության համակարգի փոփոխությունները 2022 թվականից հետո։