Աշխարհի երկրների ռազմական ծախսերը․ Visual Capitalist-ի հետազոտություն

11 Հունիսի 2026, 19:40

Քաղաքականություն

«Visual Capitalist» ընկերությունը ներկայացրել է 2025 թվականի աշխարհի երկրների ռազմական ծախսերի վարկանիշը՝ հաշվարկված որպես պաշտպանական բյուջեի մասնաբաժին ՀՆԱ-ում։

Ցուցակի առաջատարը դարձել է Ուկրաինան, որտեղ ռազմական ծախսերը հասել են ՀՆԱ-ի 39.6%-ին։ Երկրորդ տեղում Ալժիրն է՝ 8.8% ՀՆԱ (25 միլիարդ դոլար), իսկ երրորդը՝ Իսրայելը՝ 7.8% ՀՆԱ (48 միլիարդ դոլար) ցուցանիշով։

Ադրբեջանը պաշտպանության համար ծախսել է 4.9 միլիարդ դոլար, ինչը կազմել է ՀՆԱ-ի 6.5%-ը և նրան ապահովել 6-րդ տեղը։ Հայաստանը 1.7 միլիարդ դոլար ծախսերով (ՀՆԱ-ի 6.1%) զբաղեցրել է 7-րդ տեղը։

Եվրոպայում Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ փոխել է պաշտպանական քաղաքականության առաջնահերթությունները։ Լեհաստանը ռազմական կարիքներին ուղղել է ՀՆԱ-ի 4.5%-ը։ Բարձր ցուցանիշներ ունեն նաև Բալթյան երկրները․ Լատվիան՝ 3.6% ՀՆԱ, Էստոնիան՝ 3.4%։ Սկանդինավյան երկրները նույնպես ավելացրել են ծախսերը․ Նորվեգիան և Դանիան պաշտպանության համար հատկացնում են ՀՆԱ-ի 3.3%-ը։

Հետազոտությունը արձանագրում է մի շարք երկրների տնտեսությունների ռազմականացման աճը և արտացոլում է գլոբալ ու եվրոպական անվտանգության համակարգի փոփոխությունները 2022 թվականից հետո։