Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին
12 Հունիսի 2026, 13:17
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի թեմի առաջնորդ, Հայ Առաքելական Եկեղեցու արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին։
Ուղերձում ասվում է.
«Հայրենիքի հանդեպ սերը, նրա պատմության և մեծ մշակույթի հանդեպ հպարտությունը, հայրենասիրական պարտքի հավատարմությունը միավորում են մեր բազմազգ ժողովրդին։
Համոզված եմ, որ նախնիների աշխատանքային նվաճումները և մարտական սխրանքները, նրանց տոկունությունն ու անձնազոհությունը հանուն Հայրենիքի փառքի միշտ կծառայեն որպես պայծառ և ոգեշնչող օրինակ մեզ և ապագա սերունդների համար։
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, ամուր առողջություն և ամենայն բարիք»։