Ռոբերտ Քոչարյանին Զվարթնոցում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը

14 Հունիսի 2026, 22:23

Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից:

«Այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով: Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»,-նշված էր հաղորդագրությունում:

Հիմա եթերում