Իրանը ահաբեկչական է ճանաչել Բրիտանիայի ռազմաօդային, ռազմածովային ուժերը և MI6 հետախուզությունը
01 Նոյեմբերի 2026, 15:00
Իրանը Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային և ռազմածովային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ, իսկ բրիտանական արտաքին հետախուզական ծառայությանը (MI6) դասել է թշնամական խմբերի շարքին։
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության համաձայն՝ սա պատասխան է Լոնդոնի թշնամական քայլերին։
Թեհրանը Բրիտանիային մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելու մեջ՝ նշելով, որ բրիտանական կողմն իր ռազմաբազաներն ու տարածքներն է տրամադրել Իրանի դեմ հարձակումների համար։