Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքի բնակիչ Տիգրան Ստեփանյանն է․ MediaHub

01 Նոյեմբերի 2026, 13:20

Հասարակություն

Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքի բնակիչ Տիգրան Ստեփանյանն է։ Այս մասին հայտնում է MediaHub-ը։

Տիգրանը ծառայում էր շուրջ մեկ տարի և զորացրվելու էր այս տարվա հուլիսին։

Սևանի N 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկը, ով դասավանդել է Տիգրանին, նրան բնութագրում է որպես արտակարգ համեստ, հավասարակշռված և ակտիվ երիտասարդի. նա եղել է դպրոցի «Ես» բանավեճի ակումբի ակտիվ մասնակիցներից և մրցույթի հանրապետական փուլում 2-րդ տեղն է նվաճել Սևան քաղաքի համար։