Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
15 Հունիսի 2026, 11:13
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X սոցիալական ցանցի իր էջում արձագանքել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի և հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությանը՝ ողջունելով կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունը:
«Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերը։ Մենք հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար»,- գրել է վարչապետը։