Ռոբերտ Քոչարյանին արգելել են երկրից դուրս գալ՝ առանց օրինական հիմքերի

15 Հունիսի 2026, 17:45

Քաղաքականություն

Հ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին ներգրավված չէ որևէ այնպիսի քրեական վարույթում, որի շրջանակներում նրա նկատմամբ կիրառված լիներ ՀՀ տարածքը լքելու արգելք: Այս մասին հայտնում է «Ֆակտոր»-ը։ Չնայած իրավական սահմանափակումների բացակայությանը՝ օդանավակայանում թույլ չեն տվել երկրորդ նախագահին դուրս գալ Հայաստանի տարածքից։

Թե հատկապես ո՞ր գործի շրջանակներում է արգելվել Ռոբերտ Քոչարյանի տեղաշարժը և ի՞նչ ճանապարհով է այդ տեղեկատվությունն օպերատիվորեն հայտնվել իշխանական լրատվամիջոցների տնօրինության տակ՝ իրավապահ կառույցները չեն հստակեցնում։ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը առայժմ հրաժարվում են պաշտոնական մեկնաբանություններից և շարունակում են լռություն պահպանել միջադեպի վերաբերյալ։

Հիմա եթերում