«Միասնության թևեր»-ը դիմելու է ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
16 Հունիսի 2026, 11:55
Մենք տեր ենք կանգնելու մեզ տրված 33 537 քվեին. մարդիկ վստահել ու հավատացել են մեզ, և մենք իրավաչափ բոլոր եղանակներով գնալու ենք մինչև վերջ՝ պաշտպանելու այդ քվեները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 14-ի որոշումը մենք համարում ենք ոչ իրավաչափ։ Օրենքով չարգելված բոլոր եղանակներով գնալու ենք մինչև վերջ՝ պաշտպանելու մեզ տրված քվեները, այդ թվում՝ դիմելու ենք Սահմանադրական դատարան»,-նշել է նա։
Դրմեյանն ընդգծել է, թե ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ընտրողների իրական կամքը։