Դեռ ժամանակ ունենք. Սամվել Կարապետյանը՝ մանդատները վերցնելու մասին

18 Հունիսի 2026, 15:50

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրություններում: Եթե վերցնենք այն ընդդիմադիր ուժերը, որոնք, այսպես ասած, «վառեցին» ժողովրդի քվեները, եթե դրանք չբաշխվեին, ՔՊ-ն չօգտվեր այդ քվեներից, բոլոր հաշվարկներով երևում է՝ չեն հաղթել այս ընտրություններում: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Իրենք փորձում են գրանցել դա որպես հաղթանակ, և ամենակարևորը՝ իրենք և իրենց աջակցող ուժերը սկսեցին զարգացնել այն նարատիվները, որ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, քանի որ եթե մանդատներն ընդդիմությունը չի վերցնում, իրենք ստանում են հնարավորություն՝ միանձնյա կառավարել Ազգային ժողովը»,-նշել է նա:

Սամվել Կարապետյանն ասել է, որ կան ուժեր, որոնք կապահովեն թե՛ Սահմանադրական մեծամասնություն, թե՛ ցանկացած քվեարկություն:

«Երկրորդ կողմում իշխանության լեգիտիմություն ապահովելու խնդիրն է: Ես ուզում եմ այդ հարցը քննարկելով ընդդիմադիր բոլոր ուժերի հետ՝ մենք հասկանանք՝ կվերցնենք մանդատները, չենք վերցնի մանդատները մենք պայքարելու ենք:

Ինչ վերաբերում է մանդատների վերցնելուն, մենք դեռ ժամանակ ունենք: Մենք հիմա բողոքել ենք Սահմանադրական դատարան, ակտիվ մասնակցելու ենք այդ պրոցեսներին, քանի որ ՍԴ-ում լինելու է բաց քննարկում: Այդ օրերին կլինի հանրահավաքը, որի մասին ես հայտնեցի:

ՍԴ-ն պարտավոր է կայացնել ճիշտ որոշում, քանի որ ոչ մեկը չի կասկածում՝ ԲՀԿ-ն անցել է 4% շեմը, բայց բոլորիս աչքի առաջ իրենք չեղարկեցին 2 ընտրատարածքի  արդյունք և հարցին տվեցին ամբողջովին ապօրինի լուծում: Դրա համար ուզում ենք ՍԴ-ում առաջին հերթին ճիշտ որոշում կայացվի, նոր ընտրություններ եթե պետք է՝ անցկացվի:

Հույսեր ունենք, որ ՍԴ-ն կկայացնի ճիշտ որոշում, դրա համար հայտարարում եմ՝ այն կուսակցությունները, որոնք իրոք ցանկություն ունեն, որոնք իրոք պայքարում են, որոնք խաղ չեն խաղում Փաշինյանի հետ, մասնակցեն այս պրոցեսներին՝ բաց, թափանցիկ»,-ասել է Սամվել Կարապետյանը: 

Հիմա եթերում