Հայ շախմատիստը 2-րդ տեղն է զբաղեցրել «Riga Technical University Open 2023» մրցաշարում
17 Օգոստոսի 2023, 21:30
Մամիկոն Ղարիբյանը «Riga Technical University Open 2023» մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մրցաշարում 9.5 միավորով առաջին տեղը զբաղեցրել է Վիտալի Սիվուկը, որը ներկայացնում է Շվեդիան: