Եկել ենք արդարության համար. արցախցիները դատարանի բակում են՝ ի աջակցություն Գևորգ Խամոյանի
22 Հունիսի 2026, 19:10
Հակակոռուպցիոն կոմիտեում այսօր քննարկվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գևորգ Խամոյանի խափանման միջոցի հարցը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Խամոյանը մեղադրվում է այլ անձանց հետ ընտրական շրջանում ընտրողներին կովեր, հավեր և այլ կենդանիներ նվիրելու մեջ՝ խախտելով բարեգործության արգելքը։
Ի աջակցություն Գևորգ Խամոյանի՝ օգնություն ստացած արցախցիները նույնպես գտնվում են դատարանի բակում։ Արցախից տեղանհանված Աշոտ Բեգլարյանն ասել է, որ բարեգործությունները կատարվել են 2024-2025 թվականներին, և քաղաքականության վերաբերյալ որևէ խոսք չի եղել։
«Մենք եկել ենք արդարության համար: Գևորգ Խամոյանն ինձ օգնել է որպես հաշմանդամ: Իմ դիմելուց հետո նա եկել է և ծանոթացել իմ կարգավիճակին: Այդ պատճառով մենք այստեղ ենք նրան աջակցելու համար»,- հավելել է Բեգլարյանը։