Ռուս և ուկրաինացի օդաչուները փրկել են Flydubai-ի չվերթը՝ օգնելով արտակարգ վայրէջք կատարել

30 Սեպտեմբերի 2026, 16:30

Քաղաքականություն

Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ հանդիսացող երկու օդաչուներ, որոնք գտնվել են Flydubai ավիաընկերության չվերթի ուղևորների թվում, օգնել են արտակարգ իրավիճակից հետո ինքնաթիռն արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին, վկայակոչելով իսրայելական իշխանություններին, հայտնում է Israel Hayom-ը։

Նշվում է, որ օդաչուները չեն եղել ինքնաթիռի անձնակազմի կազմում և միջադեպի պահին ծառայողական պարտականություններ չեն կատարել։

Ավելի վաղ Դուբայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հերքել էր այն տեղեկությունները, թե ինքնաթիռի վայրէջքին մասնակցած օդաչուներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է։

Հիմա եթերում