Բացառիկ կադրեր «Flydubai»-ից․ ինչո՞ւ է Դուբայ-Թել Ավիվ չվերթն ազդանշան ուղարկել
30 Սեպտեմբերի 2026, 17:24
Դուբայից Թել Ավիվ մեկնած «Flydubai»-ի ուղևորատար ինքնաթիռի թռիչքը վերածվել է արտակարգ իրավիճակի․ օդանավը առևանգման ազդանշան է ուղարկել, իսկ օդաչուների խցիկում դանակահարություն է տեղի ունեցել։
«The Times of Israel»-ը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ օդաչուներից մեկը դանակի հարված է ստացել։ Միջադեպի հետևանքով ինքնաթիռը ստիպված է եղել փոխել ընթացքը և վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։
Ի՞նչ է տեղի ունեցել օդանավի ներսում, և ինչո՞ւ է միացվել առևանգման ազդանշանը․ այս պահին շրջանառվում է մի քանի վարկած։
Ուղևորները պատմել են ինքնաթիռում տեղի ունեցած հարձակման մասին՝ ներկայացնելով իրենց տեսածն ու զգացածը։
Համացանցում արդեն հայտնվել են նաև «Flydubai»-ի ինքնաթիռի՝ Սաուդյան Արաբիայում վայրէջքի առաջին կադրերը։
Միաժամանակ, Դուբայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հերքել է իսրայելական լրատվամիջոցների ավելի վաղ տարածած տեղեկությունը, թե օդաչուներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է եղել։
Ավելի վաղ մամուլում նաև տեղեկություններ էին շրջանառվում, թե ինքնաթիռում ուկրաինացի անձնակազմի անդամի հետ տեղի ունեցած կոնֆլիկտը կարող էր ազգային հողի վրա լինել։
Միջադեպի իրական պատճառներն ու ինքնաթիռում տեղի ունեցածի ամբողջական պատկերը դեռևս ճշտվում են։