Վրաստանի խորհրդարանը փոխել է գույքահարկի հաշվարկման շեմը
30 Սեպտեմբերի 2026, 16:14
Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է երկրի Հարկային օրենսգրքում փոփոխությունները, որոնք նախատեսում են վերանայել գույքահարկի վճարման համար սահմանված եկամտի շեմը, հայտնում է «Sputnik Վրաստանը»։
Ներկայում գույքահարկը դրա արժեքի 0,05%- ից մինչև 0,2%- ի չափով վճարում են այն անձինք, որոնց ընտանիքների եկամուտը տարեկան կազմում է 40 հազարից մինչև 100 հազար լարի, իսկ տարեկան 100 հազար լարիից բարձր եկամուտ ունեցողները հարկ են վճարում գույքի արժեքի 0,8%-ի չափով։
Ընդունված փոփոխություններով նախատեսվում է տարեկան եկամտի շեմը բարձրացնել մինչև 100 հազար լարի, իսկ այդ դեպքում գույքահարկի դրույքաչափը կկազմի 0,8%-ից մինչև 1%։
Օրենսդիրների գնահատմամբ՝ այս մոդելը թույլ կտա խուսափել միջին և ցածր եկամուտներ ունեցող անձանց համար լրացուցիչ հարկային պարտավորություններից։
Ճշտված տվյալների համաձայն՝ գույքահարկից կազատվի շուրջ 81 հազար մարդ, իսկ 2026 թվականի պետական բյուջեի եկամուտները կնվազեն մոտ 22,3 միլիոն լարիով, քանի որ փոփոխությունները վերաբերելու են 2025 թվականի համար հաշվարկվող հարկային վճարումներին։