Թբիլիսիում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի՝ Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեղադրանքով

30 Սեպտեմբերի 2026, 16:21

Քաղաքականություն

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության 40-ամյա քաղաքացի։ Վրացական լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի տեղեկություններով՝ վերջինիս մեղադրում են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեջ։

Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ քաղաքացին Վրաստան էր մեկնել սեպտեմբերի 21-ին՝ որպես զբոսաշրջիկ։ Ձերբակալվածի պաշտպանական կողմը փոխանցել է, որ գործով առաջին դատական նիստը նշանակված է ընթացիկ տարվա նոյեմբերին։

Հայաստանի պատկան մարմինները և Վրաստանում ՀՀ դեսպանությունը դեռևս պաշտոնական պարզաբանում կամ արձագանք չեն տարածել միջադեպի վերաբերյալ։