Դավիթ Մանոյանի յուրօրինակ նվերը Հենրիխ Մխիթարյանին
24 Հունիսի 2026, 10:50
Հայ ֆուտբոլիստ, «Վան» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը ստեղծել է մուրալ և նվիրել իր ընկերոջը՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Մանոյանն ու Մխիթարյանը միասին են կատարել իրենց առաջին քայլերը ֆուտբոլում, իսկ այս նվերը դարձել է նրանց երկարամյա ընկերության և համատեղ անցած ճանապարհի խորհրդանիշը։