«Թումո»-ն այժմ նաև Ղազախստանում է
24 Հունիսի 2026, 12:15
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը վերջերս իր առաջին մասնաճյուղն է բացել Ղազախստանի մայրաքաղաքում՝ Աստանայում։ «Թումո»-ն համագործակցում է «alem.ai» միջազգային արհեստական բանականության կենտրոնի հետ։
TUMO Աստանա կենտրոնը շաբաթական կընդունի շուրջ 6000 դեռահասի, որոնք հնարավորություն կունենան ուսումնասիրելու ծրագրավորում, անիմացիա, ֆիլմարտադրություն, խաղերի մշակում, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, երաժշտություն, ռոբոտատեխնիկա, գեներատիվ արհեստական բանականություն, մոուշն-դիզայն և վեբ մշակում։
Կենտրոնը տեղակայված է եզակի ապակեպատ alem.ai համալիրում, որը համարվում է աշխարհի ամենամեծ գնդաձև շինությունը՝ 80 մետր տրամագծով և 100 մետր բարձրությամբ։
Նշենք, ո «TUMO»-ն արդեն դարձել է աշխարհում ամենաճանաչված հայկական բրենդներից մեկը, իսկ կենտրոնների ցանցը շարունակում է ընդլայնվել ամբողջ աշխարհում։