Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ «մեծահոգաբար արված» քայլ է․ Ալեքսեյ Մուխին

Քաղաքական վերլուծաբան, Քաղաքական տեղեկատվության կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Մուխինը Alpha News-ին մեկնաբանել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

«Հայոց ցեղասպանության ճանաչումը «մեծահոգաբար արված» քայլ է, որովհետև Իսրայելը ցանկացել է վատություն անել Թուրքիային։ Նա Թուրքիային դիտարկում է որպես տարածաշրջանային մրցակից, ընդ որում՝ բավական ակտիվ, որը դատապարտում է Իսրայելի գործողությունները հարևանների նկատմամբ։

Սա պարզապես Իսրայելի ուղղակի, գծային պատասխանն է Թուրքիային։ Այստեղ չկա հույս կամ հաշվարկ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների էսկալացիայի կամ հակամարտության խորացման վերաբերյալ, բայց հնարավորության դեպքում անհարմարություն պատճառելն ու քաղաքական ցավ պատճառելը՝ այո։ Այդպիսի հաշվարկ, ըստ էության, առկա է», — կարծում է Մուխինը։