Ալիկ Բլրցյանը՝ ձյուդոյի Ռուսաստանի գավաթի արծաթե մեդալակիր

29 Հունիսի 2026, 18:00

Սպորտ

Կրասնոյարսկի երկրամասը ներկայացնող հայ ձյուդոիստ Ալիկ Բլրցյանը Կիզիլ քաղաքում անցկացված ձյուդոյի Ռուսաստանի գավաթում նվաճել է արծաթե մեդալ՝ մինչև 66 կգ քաշային կարգում։

Մրցաշարին մասնակցել է Ռուսաստանի 36 մարզի 180 մարզիկ։