Հայ բասկետբոլիստ Յուրա Մելիքյանն ընտրվել է NBA G League-ի դրաֆթում
04 Հուլիսի 2026, 16:43
Հայաստանի բասկետբոլի հավաքականի 20-ամյա կենտրոնական խաղացող Յուրա Մելիքյանը պաշտոնապես ընտրվել է NBA G League-ի 2026 թվականի միջազգային դրաֆթում։
Հայ մարզիկին (20 մասնակիցներից) ընտրել է Rio Grande Valley Vipers ակումբը, որը NBA-ի «Houston Rockets» թիմի ֆարմ-ակումբն է։
Յուրա Մելիքյանն այս լուրը ստացել է գիշերը՝ ժամը 01։00-ին՝ Նորվեգիայի հավաքականի դեմ խաղից հետո։