Հայ բասկետբոլիստ Յուրա Մելիքյանն ընտրվել է NBA G League International Draft-ում

04 Հուլիսի 2026, 16:43

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականի 20-ամյա կենտրոնական խաղացող Յուրա Մելիքյանը պաշտոնապես ընտրվել է NBA G League-ի 2026-2027 մրցաշրջանի միջազգային դրաֆթում։

Հայ մարզիկին (20 մասնակիցներից) ընտրել է Rio Grande Valley Vipers ակումբը, որը hանդիսանում է NBA-ի «Հյուսթոն Ռոքեթսի» գործընկեր թիմը։

Յուրա Մելիքյանն այս լուրը ստացել է գիշերը՝ ժամը 01։00-ին՝ Նորվեգիայի հավաքականի դեմ խաղից հետո։