Միլիոնավոր մարդիկ հրաժեշտ են տալիս Խամենեիին․ Alpha News-ի ռեպորտաժը՝ Թեհրանից
06 Հուլիսի 2026, 15:00
Թեհրանի «Մոսալլա» կենտրոնական մզկիթում շարունակվում են Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները։
Ինչպես հաղորդում է Alpha News-ի թղթակիցը Թեհրանից, երկրի տարբեր քաղաքներից ու շրջաններից միլիոնավոր քաղաքացիներ ժամանել են մայրաքաղաք՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու առաջնորդին։
Մի քանի օր շարունակվող արարողությունները ևս մեկ անգամ ընդգծում են Իրանի ժողովրդի վերաբերմունքն ու նվիրվածությունը սեփական պետության հանդեպ։
Նշենք, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը տեղի է ունենալու հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադում։ Նախատեսված է նաև զանգվածային սգո երթ։
Մանրամասները՝ ռեպորտաժում։