Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի Մ-20 առաջնության ոսկե մեդալակիր

07 Հուլիսի 2026, 21:17

Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Տերտերյանը նվաճել է Սկոպյեում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի Մ-20 առաջնության ոսկե մեդալը։

Մարզիկը հանդես է եկել մինչև 77 կգ քաշային կարգում և մրցաշարն անցկացրել առավելագույն վստահությամբ։ Տիտղոսի ճանապարհին Հայաստանի ներկայացուցիչը մրցակիցներին ոչ մի միավոր չի զիջել։

Եզրափակչում Սամվել Տերտերյանը գոտեմարտել է ադրբեջանցի Ջավիդան Նահմատովի հետ և հաղթել 4:0 հաշվով՝ դառնալով Եվրոպայի Մ-20 չեմպիոն։ Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում Տերտերյանն արդեն բարձրացել էր միջազգային մրցաշարի պատվոհարթակ․ նա դարձել էր Եվրոպայի Մ-23 առաջնության արծաթե մեդալակիր։