Ժողովրդին խաբելով նստեց իշխանության ու ավելի վատ քայլերի դիմեց. հարցում Շիրակում
14 Հուլիսի 2026, 17:40
«Նիկոլ Փաշինյանի բոլոր ասածները սուտ են եղել»,- այս կարծիքն են հայտնել Շիրակի մարզի բնակիչները՝ նշելով, որ ներկայիս իշխանությունները, քննադատելով նախկիններին, այսօր իրենք են անում նույնը։
«Այն ամենն, ինչ ժամանակին Փաշինյանը խոստանում էր չանել, հերթով արեց։ Ինչի համար քննադատում էր նախկին իշխանություններին, նույնն ինքն արեց։ Փաստորեն, ժողովրդին խաբելով եկավ իշխանության և ավելի վատ քայլերի դիմեց, քան մենք սպասում էինք։ Մենք ակնկալում էինք, որ նա կհզորացնի երկիրը, սակայն նա իր խոսքի տերը չեղավ, և նրա բոլոր հայտարարությունները սուտ դուրս եկան»,- ասել է քաղաքացիներից մեկը:
Խոսելով նախկին իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ հարցվածներից մեկն ընդգծել է․
«Ռոբերտ Քոչարյանը 10 տարի նախագահել է։ Այդ ընթացքում պատերազմ եղե՞լ է, կամ այսքան զոհեր ունեցե՞լ ենք։ Այսօր հայտարարում են, թե հիմա կրակոցներ չկան, բայց ինչո՞ւ պիտի լինի, երբ այն ժամանակ իրական զինադադար էր, և հրադադարի ռեժիմը պահպանվում էր»։